Ինչպիսին է լինելու նոր iPhone 7-ը. հրապարակվել են նոր մանրամասներ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության, թերևս, ամենապահանջված ու հայտնի արտադրանքը` iPhone սմարթֆոնը, մշտապես միլիոնավոր մարդկանց ուշադրության կենտրոնում է։ Սմարթֆոնի երկրպագուները ցանկանում են իմանալ, թե ինչպիսին է լինելու նոր սերնդի հեռախոսը։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ըստ արտահոսած տեղեկությունների՝ 7-րդ սերնդի iPhone-ը կունենա կոր անկյուններով էկրան` նմանվելով մրցակից համարվող Samsung ընկերության ավելի վաղ թողարկած S6 edge և S6 edge+ մոդելներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ դեպի կողք թեքված հատվածները հանդիսանալու են հիմնական էկրանի շարունակությունը: Դիզայներական տվյալ փոփոխությունը հնարավորություն կտա մեծացնել էկրանի չափը` միևնույն ժամանակ անփոփոխ թողնելով բուն սարքի չափը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 7-ը կունենա խոնավությունը չքաշող կառուցվածք:












