Amazon-ը ցուցադրել է առաքումների համար նախատեսված անօդաչուն (տեսանյութ)
Առցանց առևտրով զբաղվող Amazon ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է անօդաչու թռչող սարքի այն մոդելը, որի միջոցով իրականացնելու է գնված իրերի առաքումը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, հրապարակված տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է սարքն Amazon-ի պահեստից վերցնում առաքման համար նախատեսված իրն ու հնարավորինս արագ տեղ հասցնում այն։
Հետաքրքրական է, որ անօդաչուն պատվերը կկարողանա առաքել առցանց տիրույթում տվյալ իրը գնելուց հետո ընդամենը 30 րոպեի ընթացքում:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ սարքն առավելագույնը կարող է հաղթահարել 24 կմ հեռավորություն` երկրի մակերևույթից գտնվելով 122 մ բարձրության վրա:










