Իրանը նոր սերնդի ականակիր նավ է ներկայացրել
Իրանը ներկայացրել է նոր սերնդի «Դամավանդ» ականակիր նավը, որը մարտից կլինի երկրի Հյուսիսային նավատորմի տրամադրության տակ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Նավի շնորհանդեսին մասնակցել են երկրի պաշտպանության նախարար գեներալ Հոսեյին Դեհգանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, Ռազմածովային ուժերի ղեկավար Հաբիբոլա Սայյարին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրանցի պաշտոնյաների պնդմամբ՝ երկիրը մեծ հաջողությունների է հասել պաշտպանական ոլորտում ու սկսել է ինքնուրույն ռազմական տեխնիկա արտադրել։










