Մարկ Ցուկերբերգը հայտնել է դստեր լույս աշխարհ գալու մասին

08:43 • 02.12.15

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում հայտնել է դստեր լույս աշխարհ գալու մասին, գրում է РИА Новости-ն:



«Պրիսցիլան և ես այնքան ուրախ ենք ողջունել մեր դստերը` Մաքսին, այս աշխարհում: Նրա ծննդյան կապակցությամբ մենք նամակ ենք գրել նրան այն աշխարհի մասին, որում, ինչպես մենք հույս ունենք, նա պետք է մեծանա»,- գրել է Ցուկերբերգը:

 

Այս տարվա հուլիսին Ցուկերբերգը սոցկայքի իր էջում հայտնել էր, որ ինքը և կինը սպասում են դստեր ծնվելուն: Իսկ նոյեմբերին ընկերության հիմնադիրը հայտնել էր, որ մտադիր է 2 ամսով արձակուրդ գնալ` երեխայի խնամքի համար:

 

 

Մարկ Ցուկերբերգը հայտնել է դստեր լույս աշխարհ գալու մասին