Yahoo-ն կարող է վաճառել իր համացանցային բիզնեսը
Ամերիկյան Yahoo ընկերության տնօրենների խորհուրդը մտադիր է քննարկել Alibaba-ում ունեցած բաժնետոմսերը և համացանցային բիզնեսը վաճառելու առաջարկները, գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ընկերությանը չի հաջողվել հաղթահարել տվյալ բիզնեսում ունեցած զարգացման բացասական միտումները, ուստի՝ բնական է, որ բաժնետերերը փնտրում են իրավիճակի շտկման այլընտրանքային ճանապարհ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության համացանցային բիզնեսն իր մեջ ներառում է Yahoo որոնողական համակարգը, Yahoo Mail փոստային ծառայությունը, Yahoo News լրատվական պորտալը: Բացի այդ, ընկերությանն է պատկանում Alibaba-ի բաժնետոմսերի 15 տոկոսը, որոնք գնահատվել են 30 մլրդ դոլար։










