Samsung-ը 3 նորագույն սմարթֆոն է ներկայացրել է Galaxy A շարքից
Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy A սմարթֆոնների թարմացված շարքը: Корреспондент-ի հաղորդմամբ` նոր շարքում տեղ են գտել Galaxy A3, A5 և A7 սմարթֆոնները:
Բոլոր նորույթներն աշխատում են Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով:
Galaxy A7 ֆաբլեթը ստացել է 5.5 դյույմ անկյունագծով SuperAmoled էկրան` 1920х1080 կետայնությամբ և աշխատում է ութամիջուկ պրոցեսորով` 1.6 ԳՀց հաճախականությամբ: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 3 Գբ: Ներկառուցվող հիշողությանը ծավալը 16 Գբ է: Նորույթն արժե 470 եվրո:
Samsung Galaxy A5-ը ստացել է առավել համեստ` 5.2 դյույմ անկյունագծով էկրան: Մյուս տեխնիկական բնութագրիչները համընկնում են A7-ի հետ, բացառությամբ 2 Գբ օպերատիվ հիշողության: A դասի այս սմարթֆոնի արժեքը կազմում է 400 եվրո:
Galaxy A3 ամենափոքր մոդելը համալրված է 4.7 դյույմ էկրանով և աշխատում է քառամիջուկ պրոցեսորով` 1.5 գեգահերց հաճախականությամբ և 1.5 Գբ օպերատիվ հիշողությամբ: Արժեքը կազմում է 330 եվրո:










