Volvo-ն ցուցադրել է իր նորագույն առաջատար սեդանը
Autoblog պարբերականը հրապարակել է Volvo S90 նոր առաջատար սեդանի առաջին լուսանկարները: Մեքենայի պաշտոնական դեբյուտը կկայանա 2016-ի սկզբին` Դետրոյթի միջազգային ավտոսրահում:
Նոր շվեդական մեքենան կառուցվել է SPA մոդուլային հարթակի հիման վրա: Այն, հավանաբար, կզինվի 4 մխոցային տուրբո շարժիչների ընտանիքին պատկանող ագրեգատով` 190-320 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաև կարող է համալրվել 400 ձիաուժ հզորությամբ հիբրիդային տարբերակով:
S90 սեդանի դիզայնը շարունակում է ներկայացնել Volvo ընկերությանը բնորոշ ոճային առանձնահատկությունները` Т-աձև լուսադիոդային լուսարձակներով ու յուրահատուկ ռադիատորի վանդակաճաղերով:










