Երեխաների ուղեղը ունակ է հիշելու մոռացված մայրենի լեզուն. գիտնականներ

23:05 • 03.12.15

Կանադայի ՄաքԳիլի համալսարանի հոգեբանների և նյարդաֆիզիոլոգների խումբը բացահայտել է, որ երեխայի կյանքի առաջին երկու տարում որոշակի լեզվական միջավայրում բնակվելը ընդմիշտ հետք է թողնում նրա նյարդային համակարգի վրա:


Գիտնականների հայտնագործության մասին տեղեկացնում է INTERFAX.RU-ն` մեջբերելով Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածը:


Այդ վաղ լեզվական փորձառությունը գլխուղեղի տարբեր հատվածների ակտիվացման  որոշակի  մակարդակ է ձևավորում ձայնային տեղեկատվության մշակման ժամանակ: Հետագայում եթե անգամ երեխան մեծանա այլ լեզվական միջավայրում, որը նրա համար կդառնա մայրենի, իսկ առաջին լեզուն մոռացվի, նրա ուղեղը միևնույնն է կարձագանքի և   առաջին երկու տարում լսած լեզուն կընկալի որպես «մայրենի»:

  
 

Երեխաների ուղեղը ունակ է հիշելու մոռացված մայրենի լեզուն. գիտնականներ