Ford-ը պաշտոնապես ներկայացրել է նոր սպորտային Focus-ը (լուսանկարներ)
Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը Գերմանիայում ներկայացրել է Ford Focus Sport մեքենայի նոր, թարմացված տարբերակը։
Ինչպես նշում է korrespondent.net կայքը, մեքենան կարտադրվի 2 տարբերակով։ Առաջինը համալրված կլինի 1.5 լ աշխատանքային ծավալով, 150-182 ձիաուժ հզորությամբ քառագլան տուրբո շարժիչով, մինչդեռ 2-րդ տարբերակը կունենա 2 լ աշխատանքային ծավալով, 150 ձիաուժ հզորության դիզելային շարժիչ:
Երկու մոդելներն էլ արտադրվել են ալ կարմիր և սև երանգների մեջ: Նշվում է, որ եվրոպական շուկայում մեքենաները կհայտնվեն տարեվերջին` 24.960 եվրո գնով:

















