Ford-ի 5 մլն մեքենա համալրվել է Siri ձայնային կառավարման համակարգով
Ford-ը նոր ծրագրային ապահովում է թողարկել SYNC 2 մուլտիմեդիա համակարգի համար, որն այժմ կարող է կիրառել Apple-ի Siri Eyes Free ձայնային կառավարման գործառույթը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` նորարարությունն արդեն հասանելի է դարձել 2011-2016 թվականների արտադրության 5 մլն մեքենայի համար:
Ձայնի ճանաչման համակարգն ակտիվանում է ղեկանիվի կոճակը երկար սեղմելով:
Siri Eyes Free գործառույթի օգնությամբ վարորդը կարող է զանգեր կատարել` ձայնով հավաքելով անհրաժեշտ հեռախոսահամարն իր էլեկտրոնային գրքույկից, իմանալ ռեստորանների կամ այլ հաստատությունների հեռախոսահամարները, հիշեցումներ սահմանել, միացնել և անջատել երաժշտությունը, տեղեկանալ եղանակի մասին, հաղորդագրություններ թելադրել, ինչպես նաև մշակել երթուղին Apple Maps ծառայության միջոցով:
Տվյալ ծրագիրը ներբեռնման համար հասանելի է Ford ընկերության կայքի հատուկ բաժնում:










