Երուսաղեմում 2700-ամյա թագավորական կնիք է հայտնաբերվել
Երուսաղեմում հնագետները հայտնաբերել են 2700-ամյա վաղեմության կավե մասնիկ, որի վրա երևում է Հրեաստանի թագավոր Եզեկիայի կնիքը, ով իշխել է մ.թ.ա. 8-րդ դարում, գրում է Корреспондент-ը:
Այն գտնվել է Երուսաղեմի Հին քաղաքում պեղումների ժամանակ: Կավե մասնիկը հայտնաբերվել է հին աղբանոցի տարածքում:
Գիտնականները ենթադրում են, որ հնում այն ամրացված է եղել պապիրուսի վրա գրված փաստաթղթին, որը ստորագրել է Եզեկիա թագավորը:
Համաձայն Աստվածաշնչի` Եզեկիան հուդայական գահ է բարձրացել իսրայելցի թագավոր Օսիայի կառավարման 3-րդ տարում, այսինքն` մ.թ.ա. 727-ին, երբ նա եղել է 25 տարեկան: Իսկ կառավարել է 29 տարի:










