Իտալիայում երկրպագում եմ Ինտերին. Հռչակավոր բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդո
Հռչակավոր բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն պատմել է Ա Սերիայում իր համակրելի թիմի մասին:
«Նապոլիին» պարտվելուց հետո միևնույն է երկրպագում եմ «Ինտերին»: Իմ սիրտը բաբախում է «ներաձուրիի» համար: Այդ թիմում անցկացրած 5 տարիներն ինձ համար մեծ նշանակություն ունեն:
«Նապոլին» չեմպիոնության համար շատ լուրջ մրցակից է, ինչպես նաև «Յուվենտուսը», որին նույնպես ուշադրությամբ եմ հետևում: «Բյանկոներին» նախկինի պես շատ ուժեղ, չնայած նրան, որ մրցաշարային աղյուսակում մի փոքր ետ է գտնվում: Ինչ վերաբերվում է «Ռոմային», ապա չեմ կարծում, թե նրանք չեմպիոնության համար մրցակցություն կառաջացնեն»,-ասել է աշխարհի եռակի լավագույն ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն «Ինտերում» հանդես է եկել 1997-2002 թվականներին, որոնց ընթացքում մասնակցել է 99 խաղի և դարձել է 59 գոլի հեղինակ:










