Թուրքիան ավելին պետք է անի ԻՊ-ի դեմ պայքարում. Պենտագոն
ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիան անպայման պետք է ավելին անի «Իսլամական պետություն» զինված խմբավորման դեմ պայքարում: РИА Новости-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:
«Թուրքիան բազում ապացույցներ ունի, որ ԻՊ-ն իր համար վտանգ է ներկայացնում: Կարծում եմ` իրենք ավելին կարող են անել անվտանգության ապահովման համար և սահմանի փակման համար», - լրագրողներին ասել է Պենտոգոնի ղեկավարը:
Նրա խոսքով` պարտադիր է, որ Թուրքիան ավելի շատ քայլեր ձեռնարկի` ԻՊ-ի դեմ պայքարում:










