Volvo-ն լյուքս դասի մեքենաների թողարկման ստորաբաժանում կբացի
Volvo ընկերության ղեկավարությունը քննարկում է նոր ստորաբաժանում բացելու հարցը, որը կզբաղվի ամենաշքեղ մեքենաների և մոդելների էքսկլյուզիվ տարբերակների մշակմամբ:
Motor.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է շվեդական մեքենաշինական ընկերության բրիտանական մասնաճյուղի ղեկավարը:
Վերջինիս խոսքով` Volvo-ում ընդգծել են հատկապես նոր սերնդի XC90 արտաճանապարհայինի լյուքս դասի հատուկ մոդելի նկատմամբ պահանջարկի մասին, որն ամբողջությամբ վաճառվել է 48 ժամում։










