Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը

19:00 • 05.12.15

Աշխարհում հնագույն բժշկական համակարգերից մեկը տիբեթյանն է, որն իրենց մշակույթի կենտրոնական մասն է կազմում: Այն զգալի զարգացումներ է ապրել դարերի ընթացքում:


Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` տիբեթցի վանականները հայտնի են  տպավորիչ սպիտակ, առողջ ատամներով, անգամ մեծ տարիքում: Նրանց գաղտնիքը շատ պարզ է:


Ատամների ամրությունը, սպիտակությունն ու առողջությունը պահպանելու համար նրանք առաջնորդվում են հետևյալ բաղադրատոմսով. վերցնում են կես բաժակ  եռացրած-սառեցրած ջուր և մեկ ճաշի գդալ աղ են ավելացնում: Ապա լավ խառնում են մինչև աղի լուծվելն ու խոզանակը թրջելով ստացված աղաջրում` սովորականի պես լվանում են ատամները:


Այս մեթոդը պետք է կիրառել ամեն օր` առավոտյան և երեկոյան, ինչպես նաև  ուտելուց հետո: Աղաջուրը ամրացնում է ատամների էմալը, վերացնում է բերանի խոռոչի բակտերիաները, բուժում է ատամի ճաքերը:
 

Տիբեթյան վանականը բացահայտում է ամուր և սպիտակ ատամներ ունենալու գաղտնիքը