Facebook-ում հրապարակված լուսանկարն օգնել է ամերիկուհուն փրկել երեխայի կյանքը

22:07 • 05.12.15

ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակչուհուն Facebook-ում հրապարակած լուսանկարի շնորհիվ հաջողվել է շուտ տեղեկանալ իր որդու մոտ առկա քաղցկեղի մասին:


Ինչպես գրում է healthylifeland.com-ը` կնոջը հաջողվել է փրկել որդու կյանքը համացանցում կարդալով աչքի ցանցաթաղանթի քաղցկեղի մասին, որի պարագայում լուսանկարում  աչքերից մեկում դեղնավուն կամ սպիտակ լույս է երևում:  Ավելի վաղ երեխայի աչքում տարօրինակ բան նկատելով կինը որոշել է ուսումնասիրել և գտել է համապատասխան հոդվածը:


Իր և որդու լուսանկարները համեմատելով և տեսնելով նշմարելի տարբերությունը` կինը դիմել է բժշկի, որից հետո էլ հաստատվել է երեխայի հիվանդությունը:


Աչքի ցանցաթաղանթի ուռուցքը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը  բնորոշ է երեխաներին: