Facebook-ը, Google-ը և Twitter-ը ընդլայնում են պայքարը օնլայն իսլամական ծայրահեղականության դեմ

20:52 • 06.12.15

Facebook-ը, Google-ը և Twitter-ը ընդլայնում են իրենց ջանքերը՝ օնլայն տիրույթում իսլամիստ զինյալների քարոզչության ու հավաքագրման գործողությունների դեմ:  

Reuters-ը հայտնում է, որ նշված ինտերնետ հսկաները դա անում են առանց ավելորդ աղմուկի՝ իշխանություններին օգնելով վերահսկել համացանցը:

Ուրբաթ օրը Facebook Inc-ից, օրինակ, հայտարարել էին, որ փակել են Թաշֆին Մալիք անունով օգտատիրուհու էջը, որը հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետության» առաջնորդին. դա տեղի էր ունեցել ամերիկյան Սան Բեռնարդինո քաղաքում իրականացված սպանդից հետո, որին 14 մարդ էր զոհ գնացել:

Հայտնի է նաև, որ հինգշաբթի օրը տեղի է ունեցել Ֆրանսիայի վարչապետի հանդիպումը նշված ընկերությունների ներկայացուցիչների դեմ՝ կոչով ավելի ակտիվ հանդես գալ «օնլայն ահաբեկչություն հրահրելու» դեմ:

Միևնույն ժամանակ նշված հսկաների նախկին աշխատակիցները բացահայտել են, որ նման ընկերությունները վախենում են ավելի հրապարակային դարձնել իրենց համագործակցությունը Արևմուտքի իրավապահների հետ, քանի որ այդ դեպքում նմանատիպ պահանջներ կներկայացնեն նաև աշխարհի մյուս բոլոր երկրներից:

Facebook-ը, Google-ը և Twitter-ը ընդլայնում են պայքարը օնլայն իսլամական ծայրահեղականության դեմ