Բացահայտվել է Հարավ-արևելյան Ասիայում հարյուր միլիոն մարդու թունավորման գաղտնիքը
ԱՄՆ-ից գեոֆիզիկները բացահայտել են մի քանի տասնամյակի ընթացքում Հարավային և Հարավ-արևելյան Ասիայից ավելի քան հարյուր միլիոն մարդու մկնդեղով թունավորման գաղտնիքը: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Nature Geosciences ամսագրում, գրում է lenta.ru-ն:
Բանգլադեշի, Հնդկաստանի, Կամբոջայի, Մյանմայի, Վիետնամի և Չինաստանի որոշ շրջաններում խմելու ջրի մեջ մկնդեղի պարունակությունը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից խորհուրդ տրվող չափը 20-100 անգամ: Դա բերում է տեղի բնակչության շրջանում զանգվածային թունավորումների:
Գեոֆիզիկների տվյալների համաձայն՝ մկնդեղը ջրի մեջ հայտնվում է բակտերիաների մետաբոլիզմի արդյունքում դրա ազատման համար համապատասխան պայմանների ստեղծման արդյունքում: Մեկոնգ գետի դելտայում տեղի ունեցող այդ գործընթացի մեխանիզմների բացատրմանն է նվիրված եղել գիտնականների հետազոտությունը:










