Ուկրաինացի վարորդները մեքենաների վրա փայտե վառարաններ են տեղադրում (լուսանկարներ)

18:22 • 06.12.15

Ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացման հետևանքով Ուկրաինայում առաջացած էներգետիկ  ճգնաժամի պայմաններում բազմաթիվ վարորդներ թանկացած վառելիքը փոխարինելու այլընտրանքներ են փնտրում:

Ինչպես նշում է Oddity Central-ը, որքան էլ որ զարմանալի է հնչում, սակայն վարորդներն իրենց մեքենաների վրա տեղադրում են փայտե վառարաններ, որպեսզի հավելյալ գումար չծախսեն վառելիքի վրա:

Ուկրաինացի վարորդները նշել են, որ փայտե վառարանններով մեքենաները ոչ միայն ավելի մատչելի են, այլև` զգալի քիչ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, քան  գազով կամ բենզինով գործող փոխադրամիջոցները:
 

wood-powered-car

wood-powered-car2

wood-powered-car3

wood-powered-car4

wood-powered-car7

wood-powered-car6

 

Ուկրաինացի վարորդները մեքենաների վրա փայտե վառարաններ են տեղադրում (լուսանկարներ)