Ֆրանսիայում առաջարկում են արգելել հանրային Wi-Fi -ը ահաբեկչությունների պատճառով
Ֆրանսիայի ՆԳՆ-ն առաջարկում է արգելել հանրային Wi-Fi կապով համացանց մուտք գործելն ու արգելափակել Tor անանուն շփման կայքը:
Ինչպես տեղեկացնում է The Verge-ը` այս առաջարկները վերաբերում են հակաահաբեկչական ոչ հրատապ միջոցառումներին և քննարկման կներկայացվեն 2016-ի հունվարին:
Նշվում է, որ Չինաստանում անանուն կայքը արգելափակված է 2012-ին, սակայն չի հաղորդվում, թե ինչպես է դա իրականացվելու Ֆրանսիայում:










