Siemens-ը խոստացել է դասընթացներ կազմակերպել երկիր ժամանած փախստականների համար
Գերմանական Siemens ընկերությունն առաջարկել է երկիր ժամանող փախստականներին կրթական դասընթացներ և նախապատրաստություն անցնել ընկերությունում աշխատանքի տեղավորվելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Siemens ընկերության ղեկավարությունը պաշտպանում է գաղափարը, որ փախստականները և ներգաղթյալները երկրի տնտեսության համար բեռ չեն, այլ ծերացող բնակչությամբ երկրում ժողովրդագրական, ինչպես նաև աշխատողների պակասի խնդրի լուծում։
Միևնույն ժամանակ, փոքր և միջին բիզնեսի գերմանական ասոցիացիան հայտարարել է, որ ձեռնարկատերերը չեն կարող աշխատանքի ընդունել փախստականներին, եթե նրանք չգիտեն գերմաներեն և չունեն համապատասխան որակավորում։
Նոյեմբերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2015 թվականին Գերմանիա կժամանի ընդհանուր առմամբ մոտ 1 միլիոն փախստական։










