Բրիտանիայում 200 տարի առաջ ցամաքած ջրվեժն առատ անձրևներից հետո «կենդանացել է»
Անգլիայում ավելի քան 200 տարի առաջ ցամաքած ջրվեժը կրկին կյանքի է կոչվել «Դեսմոնդ» փոթորիկից հետո, տեղեկացնում է Daily Mail-ը։
Այն «վերակենդանացել է» հանգստյան օրերին տեղացած առատ անձրևներից հետո, և 60 մետր բարձրությամբ ջրվեժը ներկա պահին համարվում է ամենաբարձրը ողջ Անգլիայում:
Հյուսիսային Յորքշիրում գտնվող Մալհամի քարանձավի ջրվեժից ջուր չէր հոսել դարար շարունակ: Այս քարանձավը նկարահանման վայր է եղել «Հարի Փոթեր» ֆիլմաշարի տեսարանների համար:










