Լեոնարդո դա Վինչիի կերպարով ռոբոտն ապշեցրել է ցուցահանդեսի այցելուներին (տեսանյութ)

22:49 • 08.12.15

Տոկիոյում անցկացվող Ռոբոտների միջազգային ցուցահանդեսում ներկայացված Լեոնարդո դա Վինչիի կերպարով անդրոիդ ռոբոտը ցնցել է այցելուներին:

Ինչպես տեղեկացնում է Tech Insider-ը` ռոբոտը զրույցի է բռնվել է մարդկանց հետ ճապոներենով: Ռոբոտի ծրագրավորողի խոսքով` այն պատմական հայտնի անձի կերպարով ստեղծված առաջին ռոբոտն է:

Դա Վինչի ռոբոտը հեռակառավարվող է և կարող է երեխաներին սովորեցնել ռոբոտաշինական տեխնոլոգիաների մասին:

Ցուցադրության ժամանակ այլ ռոբոտներ ևս տպավորել են այցելուներին, ինչպես օրինակ` աշխատավոր ռոբոտը, պարող ռոբոտը, հատկապես՝ մարդու կերպարով և իրականին շատ նման ռոբոտը և հսկա կատու-ռոբոտը:

 

Լեոնարդո դա Վինչիի կերպարով ռոբոտն ապշեցրել է ցուցահանդեսի այցելուներին (տեսանյութ)