Anonymous-ի հաքերները դեկտեմբերի 11-ին «ԻՊ-ի թրոլինգի օր» կանցկացնեն. The Independent
Հանրահայտ Anonymous հաքերային խումբը կոչ է արել իր աջակիցներին դեկտեմբերի 11-ին մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված «թրոլինգի օրվան», գրում է բրիտանական The Independent-ը։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, հաքերները խնդրել են օգտատերերին այդ օրն առանձնակի ակտիվությամբ համացանցում տեղադրել իսլամիստներին նվիրված մեմեր, ինչպես նաև ԻՊ-ի սպանված անդամների լուսանկարները:
Այսպիսով՝ հաքերները ցանկանում են օգնել շարքային քաղաքացիներին ձերբազատվել իսլամիստ ահաբեկիչների նկատմամբ ունեցած վախի զգացումից:
«ԻՊ-ը հզորանում է մեր վախի շնորհիվ։ Նրանք հույս ունեն, որ իրենց գործողություններով կկարողանան ստիպել մեզ լռել ու թաքնվել: Բայց պետք չէ մոռանալ, որ աշխարհում նրանց ընդդիմադիրներն ավելի շատ են, քան աջակիցները»,- նշել է հաքերային խմբի ներկայացուցիչը։
Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստ ահաբեկիչների «թրոլինգի» համար դեկտեմբերի 11-ին կօգտագործվեն տարատեսակ սոցիալական հարթակներ, այդ թվում՝ Twitter-ը, YouTube-ը, Facebook-ն ու Instagram-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Anonymous-ը մեղադրել էր Սիլիկոնյան հավտի ընկերություններից մեկին ԻՊ-ին աջակցելու համար։










