Apple-ը լուծում է առաջարկել սմարթֆոնների մարտկոցի արագ լիցքաթափման խնդրի համար
Apple ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը լուծում է գտել իր սարքավորումների մոտ լիցքավորման կարճատև պահպանման խնդրի համար:
Ինչպես գրում Корреспондент-ը` այդ խնդրի լուծումը Smart Battery Case պատյանն է: Ընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` նորույթն ունակ է երկարաձգել սմարթֆոնով խոսելու ժամանակը մինչև 25 ժամ, ինչպես նաև մինչև 18 ժամ երկարացնել LTE ցանցերում աշխատանքը:
Պատյանը նախատեսված է iPhone 6 և iPhone 6S մոդելների համար: Երբ սմարթֆոնը գտնվում է պատյանում, էկրանի վրա ցուցադրվում է հստակ տեղեկությունը լիցքավորման մակարդակի մասին:
Smart Battery Case պատյանի արժեքը կազմում է 99 դոլար:










