Չինացիները մեքենան մտքի ուժով կառավարելու տեխնոլոգիա են ստեղծել (տեսանյութ)

21:54 • 08.12.15

Չինաստանի Տյանցզին քաղաքի Նանկայի համալսարանի գիտնակնները ուղեղային ազդակների օգնությամբ մեքենան վարելու համակարգ են մշակել:

Reuters-ի հաղորդմամբ` տեխնիկայի փորձարկումն արվել է Haval H9 մոդելի արտաճանապարհայինի վրա: Մասնագետները սարքավորում են ստեղծել, որը վարորդը կրում է գլխին: Սարքը կազմված է 16 սենսորներից, որոնք գրանցում են ուղեղի ազդակների (էլեկտրաէնցեֆալոգրամ) վերլուծությունը:

Այնուհետև այդ տվյալները հաղորդվում են համակարգչին, որն էլ առանձնացնում է անհրաժեշտ հրահանգները և փոխանցում մեքենային:

Փորձարկման ժամանակ մեքենան մտքի ուժով կարողանում էր ուղիղ  ընթանալ առաջ և ետ, ինչպես նաև արգելակել։ Բացի այդ, այդկերպ գիտնականներին հաջողվել է արգելափակել և բացել դռան փականները:

Գիտնականների թիմը հայտնել է, որ ծրագրի առաջնահերթ նպատակն է հաշմանդամ անձանց օգնելը, ովքեր չեն կարողանում մեքենա վարել ձեռքի և ոտքի օգնությամբ: 

 

Չինացիները մեքենան մտքի ուժով կառավարելու տեխնոլոգիա են ստեղծել (տեսանյութ)