Bugatti-ն նոր սպորտային մոտորանավակ է ներկայացրել. հայտնի է գինը

20:43 • 08.12.15

Bugatti  ֆրանսիական ընկերության մասնագետները ամերիկյան Palmer Johnson նավաշինական ընկերության մասնագետների հետ համատեղ  ստեղծել են Niniette  նավը:

Ինչպես ներկայացնում է rbc.ru-ն` Niniette արագընթաց մոտորանավի առաջին լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում: Մոտորանավը պատրաստվել է գերամուր և թեթև  ածխածնային մանրաթելից, տիտանից և փայտի թանկարժեք տեսակներից: Այն ստեղծվել է Palmer Johnson SuperSport նավի կորպուսի հիման վրա, իսկ դիզայնը և գունային համադրությունը  կրկնում է Bugatti Type 41 Royale (1926) մոդելի մեքենայի  ոճը:

Նավն իր անվանումն ստացել է ընկերության հիմնադիր Էտորե Բուգատիի դստեր՝ Լիդիա Բուգատիի պատվին: Մոտորանավը կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժամ արագություն:

Նախնական պատվերների համար արդեն հասանելի են 13.19 և 27 մետր երկարությամբ մոդելները, որոնցից ամենակոմպակտ տարբերակն արժե 2 մլն դոլար, միջինն արժե 3.25 մլն դոլար, իսկ մեծ տարբերակի գինը չի հաղորդվում:

 

Bugatti-ն նոր սպորտային մոտորանավակ է ներկայացրել. հայտնի է գինը