ՖԻՖԱ-ի փոխնախագահը համաձայնել է արտահանձնվել ԱՄՆ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) փոխնախագահ և Ֆուտբոլի հարավամերիկյան ֆեդերացիայի ղեկավար Խուան Անխել Նապոուտը համաձայնել է ԱՄՆ արտահանձնվելուն:
BBC-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը: Նապոուտը, ով Պարագվայի քաղաքացի է, անցյալ շաբաթ ձերբակալվել է Շվեյցարիայում:
ԱՄՆ-ն վերջինիս կասկածում է Լատինական Ամերիկայում ֆուտբոլային առաջնությունների ժամանակ մի քանի մլն դոլարի կաշառք վերցնելու համար։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի արբիտրաժային պալատը Նապոուտին 90 օրով հեռացրել է ֆուտբոլային գործունեությունից:










