Հրվ. Կորեայում կոլեկտիվ դատական հայց է ներկայացվել ընդդեմ Volkswagen-ի

10:40 • 08.12.15

Հարավային Կորեայում Volkswagen ընկերության ավտոմեքենաների ավելի քան 3.000 սեփականատերեր կոլեկտիվ հայց են ներկայացրել ընդդեմ գերմանական ընկերության` պահանջելով գնումների չեղարկում և գումարների վերադարձ, գրում է РИА Новости-ն:

 

«Volkswagen-ը հանրության բարկությունն է առաջացնում կորեացի գնորդների հանդեպ իր անտարբերությամբ»,- ասել է փաստաբան Հա Չոն Սոնը, ով ներկայացնում է հայցվորների շահերը։

 

Նրա խոսքով` կոլեկտիվ հայցում ներառված է 3.200 մարդ, և նրանց թիվը շարունակում է աճել։

 

Ավտոընկերությունը սեպտեմբերի կեսերին ԱՄՆ-ում մեղադրվել է նրա համար, որ իր դիզելային մեքենաներում օգտագործել է ծրագրային ապահովում, որը նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումների իրական ցուցանիշները:

 

Նոյեմբերի 26-ին Հարավային Կորեայի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը պահանջել է ընկերությունից հետ կանչել 125.000 ավտոմեքենա` էմիսիայի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով։
 

Հրվ. Կորեայում կոլեկտիվ դատական հայց է ներկայացվել ընդդեմ Volkswagen-ի