«Ջոկոնդայի» տակ մեկ այլ դիմանկար է հայտնաբերվել. լրատվամիջոցներ

14:35 • 08.12.15

Ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոտը Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի կտավներից մեկի` «Ջոկոնդայի» տակ («Մոնա Լիզա») թաքնված դիմանկար է հայտնաբերել, հայտնում է ria.ru-ն:

 

Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի ուսումնասիրության համար Կոտն օգտագործել է բացառիկ ֆոտոխցիկ, որից ստացված տվյալներն անալիզի է ենթարկել անցած 10 տարվա ընթացքում, գրում է BBC-ն։

 

Նորարարական սարքի միջոցով կտավն առավելագույն խորությամբ ուսումնասիրելուց հետո ֆրանսիացին պարզել է, որ դրա տակ քողարկված է կնոջ մեկ այլ դիմանակար, որում բնորդուհին նայում է կողք, ինչպես նաև բացակայում է «Ջոկոնդայի» հանրահայտ ժպիտը:

 

Նշվում է, որ այս բացահայտումը հակասական կարծիքների է արժանացել արվեստագետների շրջանում: Նրանց մի մասը համաձայնել է Կոտի հետ, իսկ մյուս մասը` ոչ:

 

Լուվրի թանգարանը, որտեղ պահվում է գլուխգործոցը, հրաժարվել է մեկնաբանել Կոտի պնդումները:


 

«Ջոկոնդայի» տակ մեկ այլ դիմանկար է հայտնաբերվել. լրատվամիջոցներ