BMW-ն մտադիր է թարմացնել i8 Spyder հիբրիդային մոդելը

00:00 • 09.12.15

BMW  ընկերությունը կթողարկի i8  Spyder կոնցեպտային ռոդսթերի թարմացված տարբերակը:
Ինչպես տեղեկացնում է  Motor.ru-ն` հիբրիդային մոդելի պրեմիերան կկայանա 2016-ի հունվարին` Լաս Վեգասում անցկացվելիք CES սպառողական էլեկտրոնիկայի ամենամյա ցուցահանդեսին:

Ենթադրվում է, որ մոդելի նախատիպի վրա կցուցադրվեն նաև մի շարք հավանական բարելավումներ, որոնցով հետագայում  կարող են համալրվել բավարական ապրանքանիշի էկո-մոդելները:   Չի բացառվում, որ կոնցեպտը կստանա կատարելագործված մուլտիմեդիա համակարգ, նոր անվտանգության համակարգ, նոր ուժային համակարգ:  

Ենթադրվում է, որ սերիական ռոդսթերը կստանա նույն ուժային համակարգը, ինչպես որ կուպեինն է, որի կազմում ընդգրկված են 231 ձիաուժ հզորությամբ 3 մխոցային տուրբոշարժիչը`  1.5 լիտր ծավալով և 131 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչը: 

Եվրոպայում BMW i8-ի գինն սկսվում է 130 000 եվրոյից:
 

 

 

Убрать лишнее . Фото 2

 

Убрать лишнее . Фото 11

 

Убрать лишнее . Фото 4

 

 

BMW-ն մտադիր է թարմացնել i8 Spyder հիբրիդային մոդելը