Tert.am-ի ֆեյսբուքյան էջը պաշտոնական հավաստագրում է ստացել

09:31 • 09.12.15

Tert.am-ը լրատվական կայքի ֆեյսբուքյան էջը պաշտոնական հավաստագրում է ստացել, այսինքն՝ այն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կողմից հաստատվել է որպես Tert.am-ը ներկայացնող էջ:
 

Tert.am-ի ֆեյսբուքյան էջը հավաստագրված կամ այլ կերպ ասած՝ «վերիֆիկացված» է «Ֆեյսբուքի» կողմից: Նշենք, որ աշխարհի առաջատար բոլոր լրատվամիջոցների ֆեյսբուքյան հաշիվները վերիֆիկացված են, և այս առումով կայքը կարևորում է իր այս նվաճումը:
 

Այս պահին Tert.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջն ունի ավելի քան 340.000 հավանում: Tert.am–ը շնորհակալություն է հայտնում իր ընթերցողներին։  Շարունակեք հետևել մեզ և եղեք տեղեկացված։


  

Tert.am-ի ֆեյսբուքյան էջը պաշտոնական հավաստագրում է ստացել