Facebook-ը որոշել է 2015-ին ամենից շատ քննարկվող թեմաների առաջատար տասնյակը

22:18 • 09.12.15

Facebook   սոցիալական ցանցը կազմել է 2015-ին ամենից շատ քննարկվող թեմաների տասնյակը: 

 

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` առաջատար տասնյակը կազմվել է`  ըստ հունվարից դեկտեմբեր ամիսներին  արված գրառումներում տվյալ թեմայի կրկնության հաճախականության:


Ամենից շատ քննարկվող թեման օգտատերերի շրջանում ԱՄՆ նախագահի ընտրություններն են:

 

Երկրորդ տեղն է զբաղեցրել նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը: Քննարկվող թեմաների առաջատար եռյակը եզրափակում է Սիրիայի քաղաքացիական պատերազմն ու փախստականների գաղթը:


Հաջորդիվ ամենից շատ քննարկվող թեմաներն են եղել Նեպալի երկրաշարժը, Հունաստանի պարտքային ճգնաժամը, ամուսնությունների հավասարությունը, «Իսլամական պետության»  դեմ պայքարը, հարձակումը «Շարլի Էբդո» ֆրանսիական շաբաթաթերթի խմբագրության վրա, Բալթիմորի ցույցերը, Չարլստոնի ողբերգությունը և Համադաշնության դրոշի շուրջ վեճերը:


Facebook-ում ամենահայտնի ֆիլմն է դարձել «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմը, ամենահայտնի սերիալը` «Գահերի խաղը», խաղերի շրջանում` FIFA-15-ը:

 

Facebook-ը որոշել է 2015-ին ամենից շատ քննարկվող թեմաների առաջատար տասնյակը