ՆԱՍԱ-ն տիեզերական եղանակը պատկերող տեսանյութ է ցուցադրել
ՆԱՍԱ-ն տեսանյութ է ստեղծել, որը ցույց է տալիս տիեզերական եղանակի փոփոխությունները New Horizons տիեզերակայանի` Պլուտոնի մոտով անցնելիս:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` տեսանյութում կարելի է տեսնել աստղային քամու (լիցքավորված մասնիկների հոսքը` լուսատուից) տարածումը Արեգակնային համակարգում 2015-ի փետրվարի 1-ից ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում:
Տիեզերական եղանակի ուսումնասիրումը գիտնականներին անհրաժեշտ է New Horizons տիեզերակայանի տեղաշարժն ապահով դարձնելու համար տիեզերական ճառագայթման պայմաններում, քանի որ այն կարող է բացասաբար ազդել կայանի միկրոէլեկտրոնիկայի վրա:










