Twitter-ը լրահոսի նոր ձևաչափ է փորձարկում

14:45 • 09.12.15

Հանրահայտ Twitter սոցկայքը փորձարկում է լրահոսի նոր ձևաչափ, որը ենթադրում է հրաժարում ավանդական ժամանակագրական կարգից:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ներկայում Twitter-ում աշխատում են այնպիսի ալգորիթմների ստեղծման վրա, որոնք Facebook-ի օրինակով լրահոսը կազմում են` հիմնվելով տվյալ օգտատիրոջ նախասիրությունների վրա:

 

«Մենք շարունակում ենք նոր ուղիներ փնտրել մեր օգտատերերին լավից լավ կոնտենտ տրամադրելու համար»,-նշել է Twitter-ի ներկայացուցիչը:

 

Twitter-ը լրահոսի նոր ձևաչափ է փորձարկում