Google-ն աշխատում է աշխարհի ամենահոզոր համակարգչի ստեղծման վրա

11:22 • 10.12.15


Ամերիկյան հեղինակավոր Google տեխնոլոգիական ընկերությունն ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի հետ համագործակցության շրջանակներում աշխատում է աշխարհի ամենահզոր համակարգչի ստեղծման վրա:


Ինչպես նշում է The Telegraph-ը, քվանտային  համակարգիչը 100 մլն անգամ ավելի հզոր կլինի, քան ներկայիս սովորական անձնական համակարգիչները: Բացի այդ մասնագետների պնդմամբ, այն 3.600 անգամ հզորությամբ կգերազանցի այսօրվա գերհզոր համակարգիչներին:


Google-ի և ՆԱՍԱ-ի ներկայացուցիչների խոսքերով, գրեթե պատրաստ D-Wave X2  համակարգիչն արմատապես կփոխի տեխնոլոգիական աշխարհը:


 

Google-ն աշխատում է աշխարհի ամենահոզոր համակարգչի ստեղծման վրա