Ցուկեբերգը հանդես է եկել մուսուլմաններին աջակցություն հայտնող գրառմամբ

09:29 • 10.12.15

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր պատշոնական էջում իր աջակցությունն է հայտնել մուսուլմաններին` ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարությունների ֆոնին, փոխանցում է Газета-ն:

 


«Լինելով հրեաներ` իմ ծնողները սովորեցրել են ինձ, որ մենք պետք է հակադարձենք հարձակումներին ցանկացած հարթակում: Եթե նույնիսկ հարձակումն այսօր ուղղված է ոչ թե մեր դեմ, ժամանակի ընթացքում ազատության վրա հարձակումը կվնասի մեզ բոլորիս»,- գրել է Ցուկերբերգը:

 


Նրա խոսքով` ատելությունը կարող է ճանապարհ բացել դեպի ցինիզմ, սակայն այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ միմյանց մեջ լավն են տեսնում, լավագույն աշխարհը կառուցելու համար հնարավորություն է մնում:


«Եթե դուք մուսուլման եք, այս հարթակում, որպես Facebook-ի ղեկավար, ցանկանում եմ իմանաք, որ միշտ ընդունված եք այստեղ, և մենք կպայքարենք ձեր իրավունքների, ձեզ համար խաղաղ և ապահով միջավայր ստեղծելու համար»,- նշել է ընկերության հիմնադիրը:


 

Ցուկեբերգը հանդես է եկել մուսուլմաններին աջակցություն հայտնող գրառմամբ