«Տրիադա Ստուդիո»-ի Shadowmatic խաղը ճանաչվել է տարվա լավագույն խաղ՝ Ճապոնիայում, Չինաստանում, ՌԴ-ում

11:21 • 10.12.15

 

Հայկական «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերության` Shadowmatic խաղը ճանաչվել է տարվա լավագույն խաղ՝ Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում:


Այս մասին տեղեկանում ենք թիմի անդամ Բագրատ Դաբաղյանի ֆեյսբուքյան գրառումից։


Նա նշել է, որ խաղը նաև այլ երկրներում է տարվա լավագույն խաղ ճանաչվել և ափսոսանք հայտնել, որ ԱՄՆ-ում պարզապես լավագույնների ցանկի մեջ է։


Թիմի անդամը շնորհակալություն է հայտնել «ստվերակիցներին» (shadowmates)` Արա Աղամյանին, Արսեն Ավոյանին, Սերժ Ելկոնիին, Մաշա Գրիգին, Արփինե Գրիգորյանին, Արեգ Հարությունյանին, ովքեր իրենց կողքին են եղել։

 

Հիշեցնենք, որ Ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը հունիսի 8-ին անցկացրել է Apple Design Award ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրել է iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակներին, և  այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում մրցանակի է արժանացել նաև հայկական «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերությունը` Shadowmatic խաղի համար:


 

 

 

«Տրիադա Ստուդիո»-ի Shadowmatic խաղը ճանաչվել է տարվա լավագույն խաղ՝ Ճապոնիայում, Չինաստանում, ՌԴ-ում