Facebook–ը թույլ կտա մենաբանություններ թողնել օֆլայն ռեժիմում
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը շուտով կհամալրվի նոր գործառույթով, որը հնարավորություն կտա լրահոսը թարմացնել նույնիսկ օֆլայն ռեժիմում:
Ինչպես նշում է theverge.com կայքը, օգտատերերը հնարավորություն կունենան մեկնաբանություններ թողնել ինտերնետ կապի բացակայության և օֆլայն լինելու դեպքում: Տվյալ մեկնաբանություններն ու հաղորդագրությունները անմիջապես կհրապարակվեն ինտերնետ կապի վերականգնումից հետո:
Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ այսկերպ իրենք ցանկանում են օգնել այն օգտատերերին, ովքեր սոցկայքից օգտվում են չափազանց դանդաղ ինտերնետ կապ ունեցող սարքերի միջոցով:










