NASA-ն ցուցադրել է Պլուտոնի խորհրդավոր մասի լուսանկարը (լուսանկարներ, տեսանյութ)
NASA-ն հրապարակել է Պլուտոնի շրջաններից մեկի լուսանկարը` բարձր կետայնությամբ: Այդ շրջանն ունի Tombaugh Regio ոչ պաշտոնական անունը, գրում է korrespondent.net-ը:
New Horizons սարքն այդ լուսանկարն արել է հուլիսի 14-ին՝ տելեսկոպիկ տեսախցիկով:
Գիտնականները կարծում են, որ Tombaugh Regio–ի տարօրինակ խորշերը ձևավորվել են սառույցի շերտերի միջոցով, ընդ որում՝ համեմատաբար վերջերս:
Սարքն այդ այդ խորհրդավոր հատվածը լուսանկարել է Պլուտոնի մակերեսից 15,4 հազար կիլոմետր հեռավորությունից:
Բացի այդ NASA-ն հրապարակել է երկրագնդի մակերեսի տեսանյութը:











