Դիզայներն ինքնաթիռի ամբողջական կրկնօրինակ է հավաքել թղթից (տեսանյութ)
Adme.ru-ն ներկայացրել է ինքնաթիռների թղթե կրկնօրինակներ պատրաստելու գծով մասնագետ, դիզայներ Լուկա Յակոնի Ստյուարտի վերջին գլուխգործոցը:
Դիզայներն այնքան մանրակրկիտ է պատրաստում բոլոր մասերը (նստատեղերը, ղեկանիվը, պատուհանները, դռները) ու ստանում օդանավի անհրաժեշտ տեսքը և՛ ներսից, և՛ դրսից, որ արժանացել է աշխարհի լավագույն մոդելավորող-շինարար անվանմանը:
Իր իսկ խոսքով` Լուկան ցանկանում է «ընդլայնել հնարավորի սահմանները»: Նրա աշխատանքը պատկերող տեսահոլովակը նկարահանել է «Սինգապուրյան ավիաուղիներ» ընկերությունը:










