Volkswagen-ին հեռացրել են աշխարհի լավագույն շարժիչների որակավորման ցուցակից
Volkswagen ընկերությանը «դիզելային սկանդալից» հետո թույլ չեն տվել մասնակցել աշխարհում լավագույն շարժիչների որակավորմանը:
Ինչպես հաղորդվում է Wards Auto ամերիկյան պորտալում` այն 22-րդ անգամ մրցանակներ կշնորհի հաղթողներին Դետրոյթում:
Նշվում է, որ լավագույն ուժային համակարգերի առաջատար տասնյակում առաջին անգամ հայտնվել են հիբրիդային տարբերակները, որոնց կազմում էլեկտրաշարժիչ է ընդգրկվել` Chevrolet Volt, Hyundai Sonata և Toyota Prius:










