Հոգատար հայրիկ. Մարկ Ցուկերբերգը նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ

12:24 • 12.12.15

Աշխարհի խոշորագույն սոցկայքի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայրիկ է դարձել, նոր լուսանկար է հրապարակել նորածին դստեր` Մաքսիմայի հետ:

 

Հուզիչ լուսանկարը բացահայտում է, թե աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը որքան հոգատար և սիրող հայր է: Մոտ 1.5 մլն «լայք» հավաքած լուսանկարում Ցուկերբերգը փոքրիկին պառկեցրել է մանկական հատուկ սեղանիկի վրա և, կարծես, պատրաստվում է փոխել նրա տակդիրը:

 

Հիշեցնենք, որ Մաքսիմայի լույս աշխարհ գալուց ժամեր անց Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր բավական ծավալուն բաց նամակ` ուղղված դստերը: Դրանում Facebook-ի ղեկավարը խոստանում է դստերն ամեն ինչ անել, որպեսզի այս աշխարհը նրա ու նրա հասակակիցների համար առավել անվտանգ ու երջանիկ վայր դառնա։


 

 

Հոգատար հայրիկ. Մարկ Ցուկերբերգը նոր լուսանկար է հրապարակել դստեր հետ