Գերմանիայում հարձակում են գործել Facebook-ի գրասենյակի վրա (լուսանկարներ)
Գերմանիայում ոստիկանությունը շուրջ 20 մարդու է փնտրում, ովքեր քարեր են նետել Համբուրգ քաղաքում գտնվող Facebook-ի գրասենյակի վրա և ներկել պատերն ու պատուհանները:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը` ոստիկանության աշխատակիցները հարցուփորձ են արել ականատեսներին, ում խոսքով հարձակումն իրականացրած խումբը բաղկացած է եղել 15-20 սևազգեստ և դիմակավորված մարդկանցից:
Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակման դրդապատճառները: Հասցված վնասի չափը ևս ճշտվում է:
Չարագործները շենքի պատին ներկով գրել են Facebook Dislike արտահայտությունը և կոտրել են պատուհանները:












