Էյնշտեյնին IQ-ով գերազանցած 13-ամյա աղջնակին հրավիրել են սովորելու Օքսֆորդի համալսարանում

18:25 • 13.12.15

Բրիտանիայում գնչուների ընտանիքում ապրող աղջիկը, ով  IQ-ի մակարդակով գերազանցել է Ալբերտ Էյնշտեյնին և Սթիվեն Հոքինգին, հավանաբար, կսովորի Օքսֆորդի համալսարանում:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով The Daily Mail բրիտանական պարբերականը, համալսարանը, տեղեկանալով 13-ամյա Նիկոլ Բարի հաջողությունների մասին, հրավիրել է նրան: Աղջիկն, ով մտադիր է բժշկություն ուսումնասիրել, ամենայն հավանականությամբ, կընդունի համալսարանի առաջարկը:

Նրա սիրելի գիրքն է Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կարճ պատմությունը»: Ազատ ժամանակ աղջնակը չիներեն է ուսումնասիրում:

Միջինում մեծահասակների մոտ ինտելեկտի գործակիցը (IQ) կազմում է 100, իսկ 140-ը գերազանցող ցուցանիշը հանճարեղության նշան է համարվում: Նիկոլը հավաքել 162՝ 2-ով ավելի, քան Էյնշտեյնը և Հոքինգը:


  

Էյնշտեյնին IQ-ով գերազանցած 13-ամյա աղջնակին հրավիրել են սովորելու Օքսֆորդի համալսարանում