Դուբայում անօդաչուների առաջնություն կանցկացվի` 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով (տեսանյութ)

20:10 • 14.12.15

Դուբայում հաջորդ տարվա  մարտին անօդաչու ուղղաթիռների մրցարշավ կանցկացվի: Ինչպես գրում է Khaleej Times-ը` մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար:

Մրցույթի կանոնների մասին  անհրաժեշտ տեղեկատվությունը Մրցութային անօդաչուների համաշխարհային կազմակերպությունը  կհրապարակի դեկտեմբերի 20-ին:

Մեկ թիմում մրցողների թիվը պետք է առնվազն 5 լինի, նրանց թվում` նավիգատորը, անօդաչուի օպերատորը, թիմի կապիտանը և անօդաչուի տեխսպասարկմամբ զբաղվող երկու հոգի:

Նշվում է, որ մրցումների առաջին օրը լինելու է 2016-ի մարտի 11-ը: 
 

Դուբայում անօդաչուների առաջնություն կանցկացվի` 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով (տեսանյութ)