Մարդանման ռոբոտը կարողանում է ինքնուրույն մոտոցիկլ վարել
Yamaha Motor Co ճապոնական ընկերությունը համատեղել է մարդանման ռոբոտի և մոտոցիկլի տեխնոլոգիաները` ստեղծելով MOTOBOT Ver. 1 անվանումն ստացած մարդանման հիբրիդը:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` ծրագրավորողները հույս ունեն, որ մոտոցիկլավար ռոբոտի հաջորդ սերունդները կկարողանան 200 կմ/ժամ արագություն զարգացնել:
Մարդանման ռոբոտը գաղտնազերծվել է Տոկիոյի ռոբոտների ցուցահանդեսում:
Ռոբոտ-մոտոցիկլի կողերից ամրացված փոքր անիվներն օգնում են պահպանել հավասարակշռությունն ավելի ցածր արագության պարագայում:
Նշվում է, որ այս տեխնոլոգիան կկիրառվի նաև առավել անվտանգ երթևեկություն ստեղծելու ոլորտում, ինչպես նաև մեքենաների դիզայնում:










