Twitter-ը նախազգուշացրել է օգտատերերին հնարավոր հաքերային հարձակման մասին

09:52 • 14.12.15

Ամերիկյան Twitter սոցկայքն իր օգտատերերին նամակներ է ուղարկել, որոնցում նախազգուշացրել է հնարավոր հաքերային հարձակման մասին, գրում է Financial Times-ը։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հետաքրքրական է այն փաստը, որ սոցկայքի գրեթե ամեն 5-րդ օգտատիրոջն ուղարկված նամակում Twitter-ը նշել է հնարավոր հաքերային հարձակումների` «կառավարության կողմից» կազմակերպված լինելու մասին։ Սակայն ընկերությունը չի մանրամասնել, թե կոնկրետ որ երկիրն է ֆինանսավորում հաքերներին:

 

Ըստ մասնագետների՝ հաքերները կփորձեն ստանալ օգտատերերի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեներն ու նրանց IP հասցեները: Հաղորդվում է նաև, որ հաքերներին արդեն հաջողվել է չնչին վնաս հասցնել Twitter-ի քիչ թվով օգտատերերի:

 

Twitter-ը նախազգուշացրել է օգտատերերին հնարավոր հաքերային հարձակման մասին