Adidas-ը օվկիանոսային պլաստիկե թափոններից 3D տպիչով ստեղծված սպորտային կոշիկ է ներկայացրել

00:22 • 15.12.15

Adidas-ը և օվկիանոսներում պլաստիկե թափոնների նվազեցման ուղղությամբ աշխատող Parley for the Oceans կազմակերպությունը համատեղ աշխատանքի արդյունքում  3D  տպիչով սպորտային կոշիկ են ստեղծել օվկիանոսի վերամշակված  թափոններից:

Ինչպես նշում է Tech Insider-ը` ստեղծված  նմուշը միայն նախատիպն է, իսկ նախագծի նպատակն է ցույց տալ, թե ինչպես արդյունաբերությունը կարող է վերափոխել դիզայնի ոլորտը` միաժամանակ կանգնեցնելով օվկիանոսի աղտոտումը:

Կոշիկի վերին հատվածը պատրաստված է օվկիանոսային պլաստիկից, իսկ 3D տպագրված ներբանը` վերամշակված պոլիեսթերից և ձկնորսական ցանցից:

 

Adidas-ը օվկիանոսային պլաստիկե թափոններից 3D տպիչով ստեղծված սպորտային կոշիկ է ներկայացրել