Ավակովի և Սաակաշվիլու վեճը շարունակվում է. նախարարը դատի կտա նահանգապետին
Life News-ը հայտնում է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը դատի կտա Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն՝ երեկ գրանցված սկանդալից հետո:
Ավագովը իր մտադրության մասին հայտնել է սոցցանցերում, նշել, որ Սաակաշվիլին ստում է և անհեթեթություններ դուրս տալիս՝ իբր թե ՆԳՆ-ի կազմում առկա «ապօրինի զինված խմբավորումների» մասին: Նախարարը նշել է, որ «ճշմարտություն չի որոնի ստախոսի մոտ», «Դատարանը կպարզի եղելությունը»:
Ավագովը տեղեկացրել է նաև, թե երեկվա վեճի ժամանակ Սաակաշվիլին հիստերիկի պես է իրեն պահել, ասել, որ ոչ ոք չի կարող իր հետ այդպես խոսել, իսկ նախարար Ավագովին անվանել «կոռումպացված»:
Սաակաշվիլին ևս իր էջում հրապարակել է մամուլի ասուլիսի տեսագրությունը այս սկանդալի առիթով: Դրանում Oդեսայի նահանգապետը կրկնել է իր պահանջը՝ հրապարակել վեճի տեսագրությունը:
Նա Ավակովին և Ուկրաինայի վարչապետին նորից անվանել է կոռումպացված գործիչներ, մեղադրել երկրի թալանի համար, ուշադրություն հրավարել, թե նման մարդիկ են կառավարում երկիրը և շեշտել նախարարի սպառնալիքները իր հասցեին:










